Գյումրիում փրկարարները նավակով են օգնության հասնում քաղաքացիներին (տեսանյութ)

Գյումրիում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղված փողոցներում փրկարարները քաղաքացիներին օգնության են հասնում նավակով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Արման Գասպարյանը։

Նշենք, որ փողոցներում կայանված ավտոմեքենաները գրեթե ամբողջությամբ ջրի տակ են մնացել։