Գնացել էի թոռներիս տեսնելու, բայց նրանց տանը չգտա․ Պարզվեց դստերս նոր ընկերը․․․

Ժաննան առանց մի վայրկյան մտածելու երեք երեխաներին տարավ մանկատուն։ Արմինեն, Արսենն ու Ալինան հայտնվեցին այնտեղ՝ մոր ընկերոջ քմահաճույքի շնորհիվ։

—Եթե չընդունեք նրանց, կթողնեմ փողոցում, — Ժաննան նստացրեց երեխաներին մանկատան ընդունարանում և հեռացավ․․․

Ժաննան ամուսնացած է եղել 7 տարի, այդ ընթացքում հասցրել է ունենալ երեք երեխա։ Սակայն ժամանակի հետ ամուսինները դադարել են միմյանց հասկանալ, երեխաների հայրը մեկնել է ՌԴ, մոռացել ընտանիքի մասին, իսկ մայրն էլ միայնակ ապրեց 2 տարի, ընկեր գտավ, ում հետ գրեթե միանգամից սկսեցին միասին ապրել։ Տղամարդը՝ Արմենը, ի սկզբանե դեմ էր, որ երեխաները մնան իրենց հետ, իսկ 3 ամիս հետո էլ կնոջ առաջ պայման դրեց․ կամ ես, կամ երեխաները․

—Չեմ պատրաստվում ուրիշի լակոտների համար աշխատել, կերակրել ու հագցնել նրանց, շպրտի մանկատուն։

Ժաննան մի գիշեր արտասվեց, իսկ առավոտյան հավաքեց երեխաների իրերն ու նրանց տարավ մանկատուն։ Երեխաների համար շատ դժվար էր․ ամեն գիշեր քնելուց առաջ փոքրիկներն արտասվում էի, սպասում մորը․․․

Ժաննայի մայրը, ով արտասահմանում է բնակվում, հաճախ զանգում էր դստերը, սակայն վերջինս թաքցնում էր իր կատարած անմարդկային քայլը։ Մոր սիրտը երբեք չի սխալվում․․․Ժաննայի մայրը եկավ Հայաստան, որ տեսնի թոռներին և երբ իմացավ պատահածի մասին, շտապեց մանկատուն․

-Նրանք ապահով տեղում են, քաղցած չեն, քնելու տեղ ունեն, չեն մրսում։ Իսկ ես․․․ ուզու՞մ ես ամբողջ կյանքում միայնակ մնամ։ Ես էլ պիտի անձնական կյանք ունենամ,-արդարանում էր Ժաննան։

2 ամսվա ընթացքում տատիկը հավաքեց բոլոր անհրաժեշտ թղթերը և դարձավ թոռների օրինական խնամակալը, որոշեց մնալ Հայաստանում և ինքնուրույն մեծացնել փոքրիկներին։ Իսկ Ժաննան այլևս չհայտնվեց նրանց կյանքում։