Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Երիտասարդ կինը ծննդաբերությունից 5 օր անց իրեն նետել է պատուհանից

Hraparak.am

Երեկ գիշերը Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից դուրս է նետվել երիտասարդ կին:Հիվանդանոց տանելու ճանապարհին նա մահացել է բազմակի վնասվածքներից:

Մեր տեղեկություններով, նա ընդամենը 24 տարեկան էր: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը: 

«Հուլիսի 17-ին, ժամը 07:40-ին Միքայելյան Բ/Կ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1996թ. ծնված քաղաքացի( կին): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն», — «Հրապարակին» հաղորդեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

Մեր աղբյուրը հաղորդում է, որ կատարվածը ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է: Կինն ընդամենը 5 օր առաջ էր  ծննդաբերել: Դեպքով զբաղվում է քննչական կոմիտեն: