Դավային շտապ հիվանդանոց են տեղափոխել
Ռեփեր Դավիթ Մանուկյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրան շտապ հասցրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ «Танцы со звездами» շոուի փորձից անմիջապես հետո։ Ինչպես պարզվել է, փորձի ժամանակ նա վնասել է ձեռքը։
Մանուկյանը բժիշկներին բողոքել է սաստիկ ցավից։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ուսային հոդի խախտում եւ առաջին օգնություն է ցուցաբերվել։
Պարային նախագծին Դավայի հետագա մասնակցությունը հարցականի տակ է։