Դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը կազատազրկվեն

Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում, սակայն երկար ժամանակ պաշտոնական աղբյուրները ոչ դատավորների անուններն էին հայտնում, ոչ էլ գործի այլ մանրամասներ: