Դեն մի նետեք հին իրերը. 10 դեպք, երբ մարդիկ իրենց հին իրերը վաճառել են միլիոնավոր դոլարներով.

Պատահականությունները ոչ միայն պատահականություններ են, այլև կարող են մեծ հարստության աղբյուր լինել: Վերհիշեք, նայեք ձեր հին իրերը. միգուցե հին իրերի մեջ հայտնաբերեք Պիկասոյի անհայտ ստեղծագործությունը կամ հսկայական ադամանդ, որը փաթաթված է գուլպայով: Ստացվում է, որ կյանքում դա կարող է պատահել, հարցրեք մեր այսօրվա հերոսներին:

1. Ֆիլիպինյան ձկնորսի խարիսխը ամրացված է եղել ծանր մարգարիտից, որը արժե 100 միլիոն դոլար

Տղամարդը սուզվել է ջրի մեջ` խարիսխը ազատելու համար և պարզել, որ 34 կիլոգրամ մարգարիտը խրվել է դրա մեջ: Տղամարդն այն 10 տարի պահել է իր մահճակալի տակ որպես թալիսման: 

2. 2015-ին Ֆրանսիայի հին ախոռներից մեկում գտել են մի քանի դասական մեքենաներ

Այդ մեքենաների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 18 միլիոն դոլար: Մեքենաները պատկանում են Ռոջեր Բեյլոն անունով մի տղամարդու: Դատելով այդ ամենից՝ նա երևի մոռացել է դրանց մասին:

3. 1970 թվականին 100 դոլարով գնված կերամիկայի ափսեները, պարզվել է, Պիկասոն է ստեղծել

Մի քանի տասնամյակ էր անցել այն բանից, երբ կինը հետաքրքրասիրության համար իր կերամիկական ափսեները տարավ «Antiques Roadshow» հեռուստաշոուին, որտեղ պարզեց, որ այս ափսեն Մադուրայի արհեստանոցից է և չի ստեղծվել սովորական մարդու կողմից, այլ դա Պաբլո Պիկասոյի՝ 1955 թվականի գլուխգործոցն է: Այս ափսեն արժե ոչ թե 100 դոլար, այլ 10 հազար դոլար:

4. 14-ամյա Ջեսի Ջեյմսը 10 դոլարով գնված լուսանկարում (արժե 2 միլիոն դոլար)

2017 թվականին Ջասթին Ուայթինգ անունով տղամարդը 10 դոլարով eBay կայքից լուսանկար է գնել: Նրա կարծիքով դա այդքան էլ կարևոր մարդ չէր, ուղղակի շատ նման էր Ջեսի Ջեյմսին, ով հայտնի ամերիկյան հանցագործ է: Տղամարդը լուսանկարը տարավ մասնագետի մոտ, և վերջինս էլ հաստատեց, որ լուսանկարում 14-ամյա Ջեսի Ջեյմսն է: Այդ լուսանկարն ավելի քան 2 միլիոն դոլար է:

5. 80-ականներին 13 դոլարով գնված մատանին 30 տարի անց արժե 800 հազար դոլար

Կինը կեղծ ադամանդով մատանի է ձեռք բերել: Նա վճարել է ընդամենը 13 դոլար և այն կրում էր գրեթե ամեն օր 30 տարի շարունակ: Բայց 2017-ին մի կին, որը ցանկանում էր անանուն մնալ, պարզեց, որ մատանու ադամանդը ապակյա չէ, այլ 26 կարատանոց:

Սկզբում մատանին արժեր 400 000 դոլար, սակայն աճուրդի ժամանակ այն վաճառվեց 847 667 դոլարով:

6. Չիկագոյից մի կին պատահաբար ունեցել է լուսնային հողի պոլիէթիլինային պայուսակ՝ 1,8 միլիոն դոլար արժողությամբ

2016-ին ՆԱՍԱ-ն պատահաբար աճուրդի հանեց Նիլ Արմսթրոնգի և Բուզ Ալդրինի կողմից վերցրած լուսնային հողի պոլիէթիլենային պայուսակը: Չիկագոյից Նենսի Կարլսոն անունով մի կին ընդամենը 995 դոլարով այն գնեց: Մեկ տարի անց նա վաճառեց այն 1,8 միլիոն դոլարով:

7․ Սուպերմարկետի աշխատողը խանութից գտել է Մայքլ Ջորդանի հին սպորտային կոշիկները

Աղբի մեջ: Միլվուկիում գտնվող Capitol Court Mall-ի աշխատակից Լարի Ավը մաքրում էր պահեստը, քանի որ ենթադրվում էր, որ սուպերմարկետը պետք է քանդվեր, և այնտեղ գտել է սպորտային կոշիկներ, որոնք կրում էին հայտնի մարզիկի ստորագրությունը: Պարոն Էյվը ճանաչել է այն, քանի որ նա բասկետբոլի մեծ երկրպագու էր:

Հիմա Լարին պատրաստվում է վաճառել դրանք: Դրանք կարող են վաճառվել 20 հազար դոլարով:

8. Բրիտանացի գործարարը պատահաբար գնել է Էնդի Ուորհոլի նկարը Լաս Վեգասի ավտոտնակներից մեկում․․․ 1 դոլարով

Էնդի Ֆիլդսը Անգլիայի խոշոր բիզնեսմեններից է: Տղամարդը 5 լուսանկար է գնել աճուրդի ժամանակ 5 դոլարով: Տանը նկատել է, որ նկարների վրա ստորագրությունը պատկանում է Էնդի Ուորհոլին: 

Նկարը գնահատվել է 2 միլիոն դոլար:

9. ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի պատճենը՝ 4 դոլար արժողությամբ

1989 թվականին շուկաներից մեկից 4 դոլարով հին նկար է գնել: Ավելի ուշ նկարը ուշադիր զննելով՝ տղամարդը նկատեց, որ դա ԱՄՆ-ի անկախության հռչակագրի պատճենն է: Ժամանակին դրանցից 500 նմուշ է տպվել:

1991 թվականին բախտավոր մարդը վաճառել է այն 2.42 միլիոն դոլարով:

10. Տղամարդը 5 միլիոն արժողությամբ լուսանկար է գնել իրերի խանութում: Դրանք գնել է 2 դոլարով

2010 թվականին Ռենդի Գիհարո անունով մի տղամարդ 2 դոլարով լուսանկար է գնել: Պարզվեց, որ ամերիկացի հայտնի հանցագործ Բիլ Քիդի երկու լուսանկարներից մեկն է և գնահատվում է 5 միլիոն դոլար:

1878 թվականի լուսանկարում պատկերված են Բիլին և նրա խմբի անդամները: