Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահ

«Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում եւ հանրության հետ երկխոսությունից հետո` մենք պետք է առաջիկա տարիների քաղաքական որոշումների առումով՝ միշտ հիմքում ունենանք հանրային տրամադրությունները, բայց նաեւ հանրությանը ներկայացնելով ստեղծված իրական վիճակը»,- հունվարի 21-ին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ «Արայիկ Հարությունյանը, նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին՝ համահունչ կատարվող քայլերը, ապա հարց ու պատասխանի ձևաչափով, քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Յուրաքանչյուրիս որոշումից է կախված լինելու Արցախի ապագան, իսկ այդ շրջանակում՝ անելիքներ դեռ շատ է տեսնում»: