Դե ինչ, պատրաստվեք, սիրելի ծնողներ. ահա սա են սովորացնելու Ձեր երեխաներին

Համացանցում ակտիվորեն տարածվում է մերձեցման կյանքի հանրագիտարանը, որը նախատեսված է 7-9 տարկան երեխաների համար:

Օգտատերեը վրդովված տարածում են գրքի լուսանկարները և գրում` «Պատրաստվեք ժողովուրդ։ Պետք է պայքարել և չթողնել, որ սա մտնի կրթական ծրագիր» և նման այլ կոչեր:

Հասարակության մեծ մասը դեմ է 7-9 տարեկան երեխաներին «մերձեցման» դաստիարակություն տալուն, քանի որ գտնում են, որ ճիշտ է երբ երեխան անցնում է այս ամենը Կենսաբանություն առարկայից և ոչ թե 7-9 տարեկան հասակում, այլ 13-15։

Տարբեր հրապարակումների տակ շատ էին նաև ծնողները, ովքեր հայտարարում էին, որ իրենք հրաժարվելու են իրենց երեխաներին ուղարկել դպրոց, այնքան ժամանակ քանի դեռ այնտեղ սովորեցնելու են այսպիսի բաները հենց առաջին դասարանից

Հասարակության մի ստվար զանգված դժգոհում է Նիկոլ Փաշինյանից և այժմյան իշխող ուժից, քանի որ հենց նրանք են վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան և այժմ ըստ կոնվենցիայի պարտավոր են առաջին դասարանից սովորեցնել։

Իսկ ի՞նչ եք կարծում դուք։ Արդյոք պետք է առաջին դասարանցին անցնի այս ամենը, թե ճիշտ է անցնել 13-15 տարեկանում՝ Կենսաբանություն առարկայից։