Դորկ Սահակյան. հայ, որն աշխարհը փրկելու փորձերի համար Նոբելյան մրցանակի է արժանացել

Նոբելյան մրցանակակիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954 թ. Փենսիլվանիա նահնագում, Սահակյանների հայկական ընտանիքում:

Տարրական դպրոցում Դորկը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել բնական գիտությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով ծնողները նրան խորհուրդ են տվել ընդունվել Ռենսելերի նյույորքյան պոլիտեխնիկական համալսարան, որն առանձնահատուկ էր նրանով, որ ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին: Դորկ Սահակյանը համալսարնաը գերազանցությամբ ավարտեց 1977 թ.՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան:

Համալսարանից հետո նա ծառայության անցավ ԱՄՆ ռազմածովային ուժերում որպես օվկիանոսագրաֆ: Ծառայությանը զուգընթաց նա դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում և Օհայոյի Բերդա հետազոտական կենտրոնի գիտական աշխատակից էր:

Այս ողջ ընթացքում նա հեղինակել է ավելի քան 100 գիտական հոդված շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների մասին: Դոր Սահակյանը իրեն համարում է տաղանդավոր գիտնական, և 1994 թ. նրան նշանակեցին Նյու Հեմփշիր համալսարանի Հողի, օվկիանոսների և տիեզերքի գլոբալ անալիտիկ, ինտեգրացիոն և մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն:

2002 թվականից ի վեր Դորկ Սահակյանը Կլիմայական փոփոխությունների միջկառավարական մասնագիտական խմբի ղեկավարն է: Նա Լիհայի համալսարանում զբաղվում է կլիմայական տեխնածին փոփոխությունների ռիսկերի գնահատմամբ:

2004 թ. նա դարձավ ՄԱԿ-ի կլիմայական միջկառավարական մասնագիտական խմբի ղեկավար և ստացավ Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

ՄԱԿ-ի կլիմայական միջկառավարական մասնագիտական խմբի ծրագրերի շրջանակում Դորկ Սահակյանը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը կլիմայական հետագա հնարավոր փոփոխությունների վերաբերյալ զեկույցներ են մշակել և աշխարհի մեծ տերությունների ղեկավարների համար առաջարկությունների ցանկ են կազմել: Զեկույցները ներկայացվել են ՄԱԿ-ին և ընդունվել որպես աշխարհում կլիմայական ճգնաժամի վերաբերյալ «դասագրքեր»:

2007 թ. այդ մշակումների համար Դորկ Սահակյանը դարձավ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ներկայումս հայազգի գիտնականը շարունակում է դասավանդել Կոլումբիայի համալսարանում և գրել գիտական հոդվածներ, որոնց թվաքանակն անցնում է 2 հազարից: