«Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար». Գնդապետ Ժիլինը պատասխանել է Ալիևի՝ հայերի մասին կոպիտ արտահայտությանը

Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:

«Երբ Իլհամ Ալիևն իրեն ակնհայտ հացավոր կոպտություն թույլ տվեց` հայերին, այսինքն ժողովրդին շներ անվանելով, ինձ մոտ միանգամից պատասխան առաջացավ հանճարեղ Ռոզենբաումին մեջբերելով.

Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար

Նրանց ազնվության հետ հավասար կանգնելու համար,

Իսկ նրանք դարերով անգամ չեն կարողանա սողալով հասնել

Կներեք, ձեր անասնական մակարդակին: Պատիվ ունեմ»,-ասել է Ժիլինը:

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է, թե ինչ զարգացում կունենա ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետի արդեն հայտնի դիմումը՝ ռազմական փոխօգնության պայմանագրի հղումով: Մինչդեռ, ինքնին այդ դիմումը արդեն իսկ անկասկած էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը պայմանավորված է թերևս ոչ պակաս նշանակալի քաղաքական իրողություններով:

Այդ իմաստով, դրանք իհարկե ոչ պակաս ծավալվում են շատ խորքային տողատակերում և շերտերում, քան ընթացիկ հռետորաբանության հանրային դրսևորումներում: Այդ իմաստով, հատկանշական էին Հայաստանի վարչապետի նամակին նախորդած Պուտինի հայտարարությունները:

Հակամարտության կարգավորումը պետք է լինի հայկական և ադրբեջանական շահերի հավասարակշռումով, և դա հնարավոր է, հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը, դարձյալ ասելով, որ Արցախի հարցը տարածքի կռիվ չէ, այլ էթնիկ անհանդուրժողությունից և զտման փորձից ծագած հակամարտություն, որը հայերին ստիպել է զենք վերցնել պաշտպանվելու համար: Պուտինի հայտարարությունների տողատակը կարող է լինել ուշադրության արժանի, ինչպես որ ուշադրության արժանի է թերևս նրա խոսքի մի փոքր դետալ:

Խոսելով այն մասին, որ հավասարակշռված լուծումը պետք է բխի երկկողմ շահերից, ՌԴ նախագահն արեց ուշագրավ ձևակերպում՝ «ադրբեջանական ժողովրդի շահին համապատասխան, որին մենք վերաբերում ենք հարգանքով, և հայ ժողովրդի շահին համապատասխան, Հայաստան պետության շահին համապատասխան»: Պատահակա՞ն է արդյոք, որ Պուտինը խոսելով հայկական կողմի մասին օգտագործեց թե ժողովուրդ, թե պետություն եզրը, իսկ ադրբեջանականի դեպքում միայն ժողովուրդ: Պուտինը մոռացա՞վ Ադրբեջան պետության մասին, թե՞ այդ «բացթողումը» ուներ քաղաքական և խորհրդանշական տողատակ: Որովհետև, իսկապես մի բան է ադրբեջանական ժողովուրդը, մեկ այլ բան՝ պետությունը:

Որովհետև ադրբեջանական ժողովուրդը բաղկացած է էթնիկ տարբեր միավորներից, որոնք ունեն տարբեր շահեր, ու այդ շահերը մեղմ ասած բոլորը չէ, որ տեղավորվում են ներկայիս Ադրբեջան պետության շրջանակում: Օրինակ, Արցախի հարցում էթնիկ գործոնի և սկզբնապատճառի հանգամանքի շեշտադրումն ուշադրության է արժանի նաև դրանով: Կասկած չկա, որ իրենց շահերը ներկայիս Ադրբեջանի պետական համարվող սահմանից տարբեր կերպ են պատկերացնում օրինակ թալիշները, կամ՝ լեզգինները: Արդյո՞ք դրա համար է, որ խոսելով ադրբեջանական ժողովրդի մասին, Ադրբեջան պետության մասին Պուտինը «մոռացավ»: