Դպրոցում նրան նվաստացնում էին, իսկ հիմա նա աշխարհի ամենացանկալի կանանցից մեկն է. ճանաչեցի՞ք ով է նա

Հայտնի երաժշտական խմբի նախկին մեներգչուհին և նորաձևության դիզայները մինչև հիմա ցնցվում է՝ իր դպրոցական տարիները հիշելով: Համադասարանցիները նրան անհաջողակ էին համարում և չէին ուզում շփվել նրա հետ այն բանի համար, որ նա մեծ ցանկութուն ուներ բեմում ելույթ ունենալու: Եվ որքան էլ նա փորձում էր հարգել ուսուցիչներին, լավ սովորել և ամեն ինչ ճիշտ անել, մինևնույն է, մերժված էր դպրոցական անձնակազմի կողմից: Այսօր կներկայացնենք ամենահայտնի կանանցից մեկի կյանքի որոշ մանրամասներ:

Խոսքը Վիկտորյա Բեքհեմի մասին է, որին այսօր համարում են ոճի թագուհի, սեքս-խորհրդանիշ, և ով այսօր լողում է փառքի և ուշադրության ծովում: Դպրոցական տարիներին, սակայն, նա բոլորովին էլ աչքի չէր ընկնում. չէր ծխում, դասերից չէր փախչում և անչափահասներին հատուկ անխելքություններ չէր անում: Նրան համարում էին թույլիկ և առաջին իսկ հնարավորության դեպքում ծաղրում և նվաստացնում էին:

Սակայն ոչ մի բան չխանգարեց Վիկտորյային իրականացնելու հայտնի դառնալու իր երազանքը: Նա ձգտում էր ավելիին, և գուցե դա է պատճառը, որ համադասարանցիները ենթագիտակցորեն նախանձում էին նրան:

1994թ. Վիկտորյան թերթում հայտարարություն կարդաց, որ երաժշտական խմբի համար քասթինգ է անցկացվում: Այսպես նա դարձավ «Spice Girls» խմբի մեներգչուհի:

Բայց նույնիսկ խմբի ցրվելուց հետո Վիկտորյան չհանգստացավ դափնիների վրա: Այսօր նա երջանիկ մայր է, կին, դերասանուհի, երգերի հեղինակ, նորաձևության դիզայներ, բիզնեսլեդի և երկու գրքի հեղինակ:

Հաջողության ճանապարհը երբեք հեշտ չի լինում, և Վիկտորյան ստիպված էր շատ բան հաղթահարել համաշխարհային ճանաչում ձեռք բերելու համար: