«Եթե անձամբ Փաշինյանը զորքերի դուրսբերման երաշխիք տա, խոսք եմ տալիս, որ հենց այս պահին կդադարեցնենք..»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռա զմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման երաշխիքներին, գրում է Ռիա Նովոստին: «Եթե անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարը, հայտարարի, որ Հայաստանը իր զո- րքերը դուրս կբերի Աղդամից, Քելբաջարից, Լաչինից՝ մնացած երեք շրջաններից, որոնք նրանք պետք է ազատագրեն, մեզ ժամանակացույց տա, մենք անմիջապես կանգ կառնենք: Մենք չենք ուզում շարունակել այս պա տ երազմը:

Մենք ուզում ենք դադարեցնել այն։ Մարդիկ գիտեն, որ ես խոսքի մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ ասում եմ: Եթե այսօր Փաշինյանն ասի դա, ապա ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք անմիջապես կդադարեցնենք պա տ երազմը»,- հայտարարել է Ալիևը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից մինչև օրս ադրբեջանական կողմը շարունակում է իր անմարդկային արարքները թե՛ Արցախի սահմանում և՛ թե խաղաղ բնակչության նկատմամբ։ Սակայն մեր տղաները ամեն ինչ վերահսկում են և համապատասխան հակահարված տալիս։