Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ հայերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել և արձագանքել այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:

Երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանին և նախագահ Ալիևին: Նա տեղադրել է Ալիևի նկարն ու գրել.

«Սա Իլհամ Ալիևն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար:

Serj Tankian of the american rock band System of A Down pictured on stage as they perform at Pinkpop Festival 2017 in Landgraaf (Netherlands) (Photo by Roberto Finizio/NurPhoto via Getty Images)

Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»: