Եկեղեցին կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում. այն ավելի է ուժեղացնում և ամրապնդում հոգեկան առողջությունը

Ինչպես ցույց է տվել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի և Հոլանդիայի Էրազմա համալսարանի բժշկական կենտրոնի հետ համատեղ անցկացրած ուսումնասիրությունը եվրոպական 10 երկրներից ավելի քան 50 մարդկանց շրջանում, երջանկության համար այդքան շատ բան անհրաժեշտ չէ:

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր կրոնական համայնքների մաս են կազմում, իրենց շատ ավելի երջանիկ են զգում, քան նրանք, ովքեր պատկանում են այլ բնակչության խմբերին՝ կամավորներ հասարակական և քաղաքական կազմակերպություններում, սպորտի սիրահարներ և «հավերժ ուսանողներ», ովքեր սիրում են սովորել ամեն ինչ և միշտ։

Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Ամերիկյան համաճարակաբանության ամսագրում (Journal of Epidemiology):

Այսպիսով՝ քաղաքական շարժումներում կամավորները կարճ ժամանակ իրենց երջանիկ էին զգում, որից հետո նրանք նույնիսկ հակված էին ընկճվելու, մինչդեռ կրոնական համայնքների անդամները երկար ժամանակ հետևողականորեն իրենց երջանիկ են զգում:

Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններում կամավորներին, գիտնականները պարզել են, որ նրանք, որպես կանոն, դառնում են հոգեբանորեն առողջ մարդիկ, բայց որևէ ապացույց չեն գտել, որ հենց կամավորությունն է օգնում բարելավել մարդու հոգեբանական վիճակը:

«Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղում դեպրեսիան կանխելու համար և մարդկանց հնարավորություն է տալիս հաղթահարելու դժվարությունները հիվանդության և ծերության այլ դժվարությունների շրջանում»:

Այնուամենայնիվ, վաղուց հայտնի է դարձել, որ Աստծո հանդեպ հավատը մարդուն լցնում է երջանկությամբ՝ անկախ արտաքին հանգամանքներից կամ նույնիսկ դրանց հակառակ: