Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ… Ռազմաճակատից վերադարձած ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի գրառումը

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը իր Ինստագրամի էջում գրել է՝ «Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին:

Այնքան մարդ է ընկել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին անելու այս կյանքում: Այժմ ունենք 1000-ավոր հաշմանդամ երեխաներ: Եւ այս ամենն արվեց մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի կարող ասել, որ դա անիմաստ էր: Սակայն, ցավոք, մենք ամեն ինչ չենք որոշում:

Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք: Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ ԱՀ-ի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մինչեւ վերջ մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ չէր կարող լինել: Իմ ազգը չի պարտվի և չի ընկնի:

Բոլորը տեսան, թե ինչ է պատահել: Ո՞վ էր այնտեղ, ով փախավ ռш զմի դաշտից ՝ պոչերը ոտքերի արանքում: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս պետական ​​խաղերը: Մինչեւ հաջորդ անգամ: Իմ մեծ հայ ազգը ուժեղ լինի: Ես քեզ հետ էի, կամ ու կլինեմ»,- գրել է Միհրան Հարությունյանը: Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ Արցախ է մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: