ԵՄ-ի ծաղրական հայտարարությունը․ Դատապարտում ենք Էրդողանի սադրանքները, բայց պատժամիջոցների կիրառումը կքննարկենք դեկտեմբերից հետո

ԵՄ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահի վերջին սադրանքները, սակայն առնվազն մինչեւ դեկտեմբեր նրա դեմ ուղղված միջոցառումները չեն ծրագրում քննարկել:

Ինչպես գրում է AFP-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հոկտեմբերի 29-ին ԵՄ առաջնորդների տեսահանդիպումից հետո:

Ըստ նրա, ղեկավարները վրդովված են Էրդողանի սադրանքներից և հռետորաբանությունից և դրանք անընդունելի են համարում, բայց նրանք Թուրքիայի դեմ որևէ միջոցառում չեն ծրագրում քննարկել մինչև դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը:

Հոկտեմբեր ամսվա սկզբին կայացած նախորդ հանդիպման ժամանակ ԵՄ-ում որոշել էին պատրաստվել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման լավագույն և վատթարագույն տարբերակներին: «Դեռևս Թուրքիան ցույց չի տվել դրական սցենարի համաձայն շարժվելու իր պատրաստակամությունը: Դեկտեմբերին մենք կանդրադառնանք այս հարցին»,- ասել է Շառլ Միշելը: