Ես այլևս չեմ ցանկանում ամուսնանալ, ամուսնացած եղել եմ երեսուներեք տարի․ 55-ամյա կնոջ հոգու ճիչը․․․

Իմ երեխաները միշտ վստահել են ինձ: Ես երեք երեխա ունեմ՝ երկու տղա և մեկ դուստր: Ես ծննդաբերեցի իմ վերջին որդուն 37 տարեկան հասակում, մյուս երկու երեխաներիս հետ տրիքային տարբերությունը մեծ է: Բնականաբար, ամբողջ կյանքում աշխատել եմ, բայց ինձ վրա ափսոսացել եմ գումար ծախսել, ամեն ինչ արել եմ երեխաներիս և նրանց հարմարավետության համար:

Մինչև ամուսնանալս ամեն անգամ արձակուրդ վերցնելիս ինչ-որ տեղ  եմ գնացել… Եվ ամուսինս, բոլոր չափանիշներով, վատը չէր. Նա ոչ խմում էր, ոչ ծխում էր․․․ Երբ ես դարձա 55 տարեկան, երեխաներարդեն կայացած մարդիկ էին, և ես հասկացա, որ այլևս չեմ ուզում այդպիսի կյանքով ապրել …

Ամուսինս թանկ հոբբիներ ուներ՝ որսորդություն, շատ թանկարժեք զենքեր, արշավներ, իսկ ես նույնիսկ տանը կատու պահելու իրավունք չունեի՝  ամուսինը չի սիրում․․․

Սեպտեմբերին (դա արդեն 6 տարի առաջ էր) թոշակի անցա (բայց ես շարունակում եմ աշխատել) և անմիջապես առաջարկեամուսնուս բաժանվել մեկ պայմանով` ես նրան թողնում եմ ավտոտնակ, մեքենա, ամառանոց, տան ամեն ինչը փոխարենը նա ինձ համար երկուսենյականոց բնակարն է գնում … Նա համաձայնեց, քանի որ այդ ժամանակ մեր հարաբերությունները շատ էին սառել։

Եվ նոյեմբերին ես տեղափոխվեցի արդեն նոր բնակարան, հետս վերցնելով ընդամենը մեկ ճամպրուկ, այն էլ իմ իրերը։ Ես շատ ուրախացա և սկսեցի աստիճանաբար վերանորոգել բնակարանս՝ փոխեցի ջրամատակարարման խողովակները, պատուհանները, դռները և այլն …

Մենք ամուսնալուծված ենք արդեն 6 տարի և ես ամեն տարի գնում եմ ծով, ճանապարհորդում եմ տարբեր քաղաքներով, գնում եմ համերգների և այլն։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ երեխաներիս հետ։ Այժմ այնպիսի հանգստություն է իմ հոգում, որ կարծում եմ հասել է կյանքիս ամենահաճելի ժամանակը և ես ոչինչ չեմ ուզում փոխել։

Սեպտեմբերին կլրանա իմ 61 տարին։ Իմ պատմությունը իրական է և ես հուսով եմ, որ այս պայմաններում դեռ երկար կապրեմ և կվայելեմ երկար սպասված հանգիստ կյանքս․․․