Ես հիմա Ազգային Ժողովում եմ, պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ. Էդմոն Մարուքյան

Ես հիմա Ազգային Ժողովում եմ: Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես հիմա Ազգային Ժողովում եմ։

Անկախ կուսակցական պատկանելությունից կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։

Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ:

Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը»,- գրել է նա։