Ես հույս ունեմ, որ նրան հիմա չհասկացողը դեռ կափսոսի. Նախկին ուսանողուհին Աբրահամ Գասպարյանի մասին

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին ուսանողուհի, այժմ Կենտրոն ՀԸ-ի լրագրողուհի Սիլվի Տիգրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը դեռ երեկ ավարտած ուսանողի կողմից Աբրահամ Գասպարյանին ,,քննադատելը,, ինձ համար նույնն է, թե շարքային զինվորը զորացրվելուց հետո քննադատի օրինակ` լեգենդար Ջալալին! Մի հատ եկեք ասենք Աբրահամ Գասպարյան!

Հիմա եկեք ներկայացնեմ իրեն` իմ իմացության չափով. քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, շուրջ 15 տարվա փորձառու լրագրող, մի քանի հոդվածների ու գրքերի հեղինակ, վերլուծաբան, ,մեկնաբան, խմբագիր, թարգմանիչ , 7 և ավելի լեզուների տիրապետող, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Ֆրանսիական համալսարանի դասախոս:

Այս մարդու գործունեությունն այսօր ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով ,,քննադատում են,, մի քանի` ( երեկ մեկ, այսօր երկու) լրագրողի մասնագիտություն ստացած օգտատերեր:

Դա, իհարկե քննադատություն համարել չենք կարող, առնվազն` ՀԱՏԱԿԻ մակարդակի զրույց: Աբրահամ Գասպարյանին քննադատելու իրավունք կարող է իրեն վերապահել` կյանքի հետագծով գոնե Գասպարյանին հավասար մարդը: Իսկ ես, նման առողջ քննադատություն չեմ կարդացել և գիտեք ինչու, որովհետև նրա այսօրվա տեսակը բացառիկ է ու շատ է պետք մեզ, մեր հայրենիքին, մեր պետականության պահպանմանը, մեր զարգացմանը…մեր գոյությանը:
Աբրահամ Գասպարյանն այն դասախոսն է, որի դասերից մեկ րոպե ուշանալն անգամ մեծ բացթողում է:
Ես հույս ունեմ, որ նրան հիմա չհասկացող ուսանողը դեռ կափսոսա նրա դասերից բացակայելու համար:

Abraham Gasparyan պատիվ ունեմ !

Հ.Գ Սոս Սարգսյանն ասում էր` տաղանդավոր մարդը չարիք է, չի հասկացվում, որովհետև շրջապատում միջակություն է:

Հ․Գ․Գ․ Ֆեյսբուքը քանդեց մեր տունը((