Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում․ Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին ընկել է Արցախյան երկրորդ պա տե րազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ընկած հերոսների հիշատակի արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:

«Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում, ամեն ինչ այլևս պղծվում է իմ Հայրենիքում.. Ամեն ինչ կեղծ է, դավում են բոլորը..»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ը հայտարարվել է ընկած հայորդիներին հիշատակ մատուցելու օր և պատարագ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։