Ես ու ամուսինս մնացինք միայնակ, հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը

Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել,մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր, այս պատմությունն ինձ հանգիստ չի տալիս: Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան աղջնակի: Մեր դուստրն արդեն մեծացել է , գնացել է մայրաքաղաք ՝ համալսարանում սովորելու : Ես ու ամուսինս մնացինք միայնակ , և ես սկսեցի դատարկություն զգալ: Հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մարդու միջոցով:

Ամուսինս դեմ էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգրեցինք 3 տարեկան աղջնակի: Երբ Մարիան առաջին անգամ գրկեց ինձ և մեզ հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի: Բայց ճանապարհին եղավ Մարիայի առաջին մեծ լուրջ հիստերիան. նա գոռում էր, երբ ես փորձում էի գրկել նրան, հանգստացնել, ամեն ինչ ավելի էր վատանում:

Երեխան սովոր չէր գրկախառնություններին, մանկատան սաների մոտ այդպես է լինում:Այդ օրը մենք մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց: Առաջին անգամ մտածեցի, որ երկրորդ երեխա մեծացնելն իմ ուժերից վեր է: Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ, բայց պատերազմ ոչ թե երեխայի հետ, այլ իմ սրտում: Ես գերագնահատել էի իմ ուժերը: Ես չէի կարողանում լսել երեխայի անվերջ լացը, սիրում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:

Մի օր էլ առավոտյան , երբ ամբողջ գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքեցի իրերն ու Մարիային վերադարձրեցի մանկատուն: Ես արագ եկա տուն: Անցել է մի ամիս, բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել, թե ինչպես է նա իրեն զգում:

Գիտեմ, որ վատ մարդ եմ, կոտրել եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…