Եվա Բաղդասարյանի նոր կրքոտ լուսանկարը և նորաձև look-ը

Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց  հետո առաջինը ստուգում եմ սոցցանցային էջերս:

Իմ իդեալական հանգստյան օրը կիրակին է:

Ֆիլմը պետք է դիտել հետաքրքիր մարդու հետ:

Երգ, որը կարող եմ անվերջ լսել, չկա:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ մեքենաներ, քանի որ ուզում եմ նորը գնել:

Առանց համացանցի կյանքը ավելի լավը կլիներ:

Քչերը գիտեն, որ ես սուրճ չեմ խմում:

Առաջին աշխատավարձս ստացել եմ 2012 թվականին` 5000 դրամ:

Գաղտնի հոբբիս լողն է:

Ամենաթանկ իրը, որը գնել եմ` մեքենաս է:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել մաքրությունը:

Վանել` ժլատությունը:

Զայրանում եմ միշտ` ամեն առիթով:

Երբեք  մարդկանց հանդեպ վատություն չեմ անի:

Չեմ ների դավաճանությունը:

Կներեմ, եթե զգամ, որ մարդը մեղավոր չէ։

Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու… համոզված եմ` կկրկնեմ նույն սխալները:

Ինձ շատ է ծիծաղեցնում այն մարդկանց ինքնավստահությունը, ովքեր այդքան չարժեն:

Երջանիկ լինելու համար պետք է լուռ լինել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում:

Անպատասխան սերը պետք է ուղղակի ճանապարհել:

Դիմացինի սիրուն արժանանալու համար պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս:

Մինչև ամուսնանալը պետք է հասկանալ իրար:

Կամուսնանամ, երբ գտնեմ ինձ նման երկրորդին: