Երբեք մի՛ ասեք այս 5 արտահայտությունները ձեր երեխային. դուք ձեզ չեք ների

Այն ամենն, ինչ մենք ասում ենք, ներազդում է մեր երեխաների վրա: Հաճախ շատ ծնողներ ինչ-ինչ պատճառներով ասում են բաներ, որոնք բացասական հետևանքներ են ունենում երեխայի ձևավորման և հոգեբանության վրա:

Ձեզ ենք ներկայացնում 5 արտահայտություններ, որոնք երբեք պետք է ասել երեխային, այլապես դուք ձեզ հետագայում չեք ների:

1․ «Հենց հիմա վերջ տուր լացիդ»

Լացին վերջ տալու հորդորը չի օգնի ձեր երեխային: Եթե նա ինչ-որ բանից հուսահատված է և լաց է լինում, փորձեք հանգստացնել նրան, գրկել: Բոլորն էլ երբեմն ունենում են լաց լինելու կարիք՝ անկախ տարիքից և սեռից:

2․ «Այդքան դժվար է անել … բանը»

Այս խոսքերից ձեր երեխան իրեն անօգուտ և թերի է զգում: Ուղղորդեք նրան՝ ինչպես անել այս կամ այն բանը, այլ ոչ թերարժեքության կոմպլեքս առաջացրեք նրա մոտ:

3․ «Մեծ տղաները/աղջիկները երբեք չեն վախենում»

Հիմարություն: Բոլորն էլ ունենում են վախի զգացում: Եվ դուք դա գիտեք: Այդ պարագայում ինչո՞ւ եք խաբում ձեր երեխային: Ավելի լավ է ասել նրան, որ ինչ-որ բանից վախենալը բնական է, սակայն պետք է փորձել հաղթահարել սեփական վախերը:

Похожее изображение

4․ «Ես չեմ կարող հավատալ, որ դու դա արել ես»

Սա շատ եսակենտրոն արտահայտություն է, դուք այսպիսով ձեր երեխային ստիպում եք իրեն մեղավոր զգալ և կարծել, որ ինքն անասելիորեն ձեզ հիասթափեցրել է: Ասեք նրան՝ ինչն է սխալ արել և ինչ է դա սխալ:

5․ «Դու այնքան գեղեցիկ/խելացի/բարի չես, որքան պետք է լինես»

Պարզապես չի կարելի նման բան ասել: Նման արտահայտությունները հավերժ նստում են երեխայի ենթագիտակցությունում, և նա հետագայում էլ չի կարողանում ազատվել այդ բարդույթներից: Նա մշտապես կարծելու է, որ ավելի վատն է, ինչ-որ բանով պակաս է մյուսներից: