«Երբ գիրությունն արդարացված է»․ բալիկի սպասող Լիլուի հմայիչ կերպարը
Երգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում երգչուհին կրում է ամառային երկարափեշ ու լայն զգեստ, ինչն էլ համադրել է ամառային բարձրակրունկների հետ։

Երկրորդ բալիկի ծնունդին սպասող երգչուհին համավքել է վարսերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են զարդերը։
Հրապարակմանը կից Լիլուն հումորային գրառում է կատարել․ «Երբ չաղությունն արդարացված է»։