Երբ պետք է արտասահմանի մեր քաղաքացիների քամակը համբուրում են, երբ չէ՝ նման կերպ վարվում

Հայկ Դերզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի գրառումն է: Երբ պետք է արտասահմանում մեր քաղաքացիների քամակը համբուրում են, երբ չէ՝ նման ձևակերպումներով հանդես գալիս: Խիստ նեղացկող մամուլի խոսնակը (ջնջել է ինձ ֆրենդներից, կիրթ ձևակերպումով մեկնաբանությունս ժամանակին ջնջել) երկակի ստանդարտներով է աչքի ընկնում:

Իշխանության իրական հայելին է: Երբ պետք է Սերժ Թանկյան են դիմավորում օդանավակայանից, այլ մարդկանց մեծարում, իսկ հիմա նման կոշտ ձևակերպում տալիս:

Ցույցերի և դժգոհության ֆորմատի վերաբերյալ ես իմ կարծիքը ունեմ, բայց երբեք ինձ թույլ չեմ տա նման կերպ արտահայտվել:

Լավ կլինի սույն անձը վերանայի իր գրառումների ձևակերպումները: Սփյուռքից ֆեյսբուքով պակաս աջակցություն չունեք տղերք, ու եթե մեր դիվանագիտական կորպուսը էշի ականջում քնածա, ապա մարդկանց գոնե ճիշտ խորհուրդ տվեք, ոչ թե նման կերպ վատաբանեք: