Երիտասարդը հորը տարավ ծերանոց և երբ տուն վերադարձավ, որդին նրան մի հարց տվեց, որից ուղղակի կարկամեց…

Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից:

Նրանք ապրել են հանուն ձեզ, շատ բաներից զրկվել ձեզ համար:

Որդին որոշեց, որ հայրը շատ է ծերացել ու հոգս է պատճառում ընտանիքին, ուստի հարկավոր է տեղափոխել նրան ծերանոց:

Վերադառնալով ծերանոցից նրա հնգամյա որդին հարցրեց.
— Դու գրի առա՞ր հասցեն՝ որտեղ տարար պապիկին:

— Ուզում ես այցելե՞լ նրան:

— Ես ցանկանում եմ իմանալ, թե ուր պետք է քեզ տանեմ, երբ ծերանաս:

Որդին շատ ճիշտ հարց տվեց:

Քանի որ ինչպես դու վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քո զավակը քեզ հետ է վարվելու:

Ծնողասիրությունը երեխայի մեջ չեն սերմանում միայն խոսքերով, այլև սեփական օրինակով: Ինչպես վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քեզ հետ կվարվեն:

Ծերությունն անխուսափելի է և բոլորն են ծերանում:

Իսկ մեր ծնողները տարեցտարի ավելի ու ավելի շատ են սիրո և ուշադրության կարիք զգում:

Սիրեք և հոգ տարեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեզ հետ են: