Երկար երազելուց ու սպասելուց հետո վերջապես հղիացա, բայց չգիտեմ արդյո՞ք ամուսնուս երեխան է

Ես և ամուսինս գրեթե 10 տարի է,ինչ ամուսնացած ենք:Մեզ մոտ ամեն ինչ կարգին է,բացառությամբ այն,որ նա անընդհատ աշխատում է` գործուղումներ,հանդիպումներ: Երբեմն զգում եմ,որ այս ամենի հետևում դավաճանությունն է թաքնված: Ես պարզապես բազմաթիվ անգամներ եմ ստուգել նրա հեռախոսները՝ ինչպես անձնական, այնպես էլ գործնական, և այնտեղ ամեն ինչ մաքուր է:

Միայն աշխատանքային համարներ: Բայց ինձ թվում է, որ նա պարզապես մաքրում է ամեն ինչ: Դե, էլ ինչպե՞ս բացատրել, որ մենք սիրով ենք զբաղվում 2-3 ամիսը մեկ: Ես առանց այդ էլ շատ խնդիրներ ունեմ` չեմ կարողանում հղիանալ: Բժիշկը խորհուրդ է տալիս փորձել նորից ու նորից: Այս անգամ արդեն չէի դիմանում:

Անտոնը կրկին երկու ամսով մեկնեց գործուղման: Ես տանն եմ, քանի որ նա ամեն ինչի համար բավականին գումար է աշխատում, իսկ հիմա էլ մեկուսացումը, չեմ կարող ակումբ գնալ, մի բաժակ բան խմելու, ես կատաղեցի և հրավիրեցի իմ առաջին սիրուն՝ Իգորին: Միասին դպրոցում էինք սովորում, հետո հանդիպում էինք, հիմա էլ շարունակում ենք ընկերական հարաբերություններ պահպանել:

Ես և Իգորը ամբողջ գիշեր զրուցեցինք, խմեցինք, և առավոտյան մենք ինչ-որ կերպ թուլացանք և եղավ այն, ինչ եղավ։ Դրանից հետո սկսվեց իմ կյանքում դժոխք: Այժմ Իգորն ինձ հանգիստ չի տալիս՝ առաջարկելով տեղափոխվել նրա մոտ, նա վարձով է ապրում: Խե՞նթ եմ ինչե: Ես վերջին անգամ 10 տարի առաջ` դպրոցն ավարտելուց հետո եմ բնակվել վարձով բնակարանում, իսկ հիմա այդպիսի ցանկություն չունեմ: Եվ ամենավատն այն է, որ ես հղի եմ:

Եվ դատելով ժամկետից, դա տեղի է ունեցել դասընկերոջս հետ անցկացրած գիշերվանից հետո: Եվ ահա ամուսինս վաղը ժամանում է գործուղումից: Իհարկե, ես կարող եմ ժամկետի առումով խաբել նրան, քանի որ նա ամբողջությամբ տարված է աշխատանքով, և ոչինչ չի հասկանա: Բայց ինչպես ազատվեմ Իգորից, ով օրեկան գրեթե 24 ժամ գրում և զանգում է:

Ես գրում եմ այս պատմությունը, որպեսզի Դուք,սիրելի ընթերցողներ,ինձ ինչ-որ բան խորհուրդ տաք: Միգուցե պետք է ամուսնուս պատմեմ ամեն ինչ, քանի դեռ պատահաբար չի հանդիպել Իգորին: Կարծում եմ՝ Անտոնը պետք է հասկանա ամեն ինչ, քանի որ նա ինքն է ամեն ինչում մեղավորը: Նա պետք է ուշադրություն դարձներ իր կնոջը, այլ ոչ թե աշխատեր օր ու գիշեի և իր կնոջը 2 ամսով տանը միայնակ չթողներ: