Երկվորյակների քաղաք՝ աշխարհի միակ վայրը, որտեղ ծնվում են միայն երկվորյակներ. ինչպե՞ս է այդպես ստացվել

Կոդինհի՝ հնդկական գյուղաքաղաք, որտեղ բնակչության մեծամասնությունը երկվորյակներ են։ Այսպիսի առեղծվածի դժվար է հանդիպել որևէ այլ վայրում, այդ պատճառով գյուղաքաղաքը հռչակվել է միակն աշխարհում, որտեղ այդքան մեծ թվով երկվորյակներ են բնակվում։ 

Կոդինհին ունի շուրջ 2000 բնակչություն, սակայն այս բնակիչներից 500-ը երկվորյակներ են։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։ Հնդկաստանում ամեն տարի ծնվում են շատ քիչ թվով երկվորյակներ, սակայն զարմանալի այս բնակավայրում ամեն 1000 ծնված երեխայից գոնե 45-ը երկվորյակներ են։ Բնակավայրում այնքան շատ են երկվորյակները, որ այն սկսել են անվանել «Երկվորյակների քաղաք»։ Ամենածեր երկվորյակներն այստեղ ծնվել են 1949թ.-ին ու մինչ օրս ապրում են երջանիկ կյանքով։ 

Այս զարմանալի փաստի վրա սկսեց կենտրոնանալ ոչ միայն Հնդկաստանը, այլև ամբողջ աշխարհը, ու գիտնականների մի քանի խմբեր որոշեցին ուսումնասիրել գյուղաքաղաքի բնակիչների առօրյան, սնունդը, ապրելակերպն ու գեները։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այստեղի բնակիչների առօրյան գրեթե ոչնչով չի տարբերվում Հնդկաստանի մյուս բնակավայրերի առօրյայից, ու այս հանգամանքն ավելի խճճեց ու զարմացրեց աշխարհի գիտնականներին, ովքեր վստահ էին, որ երկվորյակներ ունենալու գաղտնիքը հենց առանձնահատուկ սննդակարգի կամ կեցության մեջ է։ 

Հետաքրքրականն այն է, որ անգամ գյուղաքաղաքից դուրս եկած տղամարդիկ ու կանայք, տեղափոխվելով այլ բնակավայրեր, միևնույն է, ամուսնությունից հետո երկվորյակներ էին ունենում, ինչը արդեն հուշում էր, որ հենց տեղանքն է նպաստում այսպիսի երևույթին։ 

Գյուղաքաղաքում ապրում են և՛ քրիստոնյաներ, և՛ մուսուլմաններ, ովքեր վարում են լրիվ տարբեր ապրելակերպ ու ունեն ամբողջովին իրարից տարբերվող ավանդույթներ ու սովորություններ, սակայն այս երկու խմբերում էլ երկվորյակների ծնունդը նույն հաճախականությամբ է տեղի ունենում, ինչը չի կարող չզարմացնել։ 

Չնայած մեծ ջանքերին ու բացատրություններին՝ գիտնականներն այդպես էլ չկարողացան գտնել փաստարկված թեորիաներ, որոնք կբացատրեն բնակավայրի առեղծվածը։ Մինչ օրս այդպես էլ բնակավայրի գաղտնիքը չի բացահայտվել, և ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչու են տեղի բնակիչների սերունդները միմիայն երկվորյակներ։