Երկրում քաոս է, իսկ Բրյուսվի պետական համալսարանի «ուսանողական խորհրդում» քեֆ-ուրախություն. Տաթև Թադևոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Թադևոսյանը գրել է.

Երկրում քաոս է, իսկ Բրյուսվի պետական համալսարանի «ուսանողական խորհրդում» քեֆ-ուրախություն:Այսօր, երբ երկրի ներսում բոլորը սգում են հազարավոր զոհերի մահը, փորձում ամեն կերպ լուծել ռազմագերիների ու անհետ կորածների հարցը, երբ բոլորիս միավորում է նույն ցավը, Բրյուսովի համալսարանի ինքնակոչ ուսխորհրդականները երգում-պարում ուրախանում են: Ու՞ր են բուհի ղեկավարները, ադմինիստարտիվ աշխատողները:

Բացի դրանից, ՀՀ-ում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար փակվել են բուհերը, ուսանողները անցել են հեռավար ուսուցման, ի՞նչ գործ ունեն ուսանողները բուհում…Տիկին Կարինե Հարությունյան, այսպե՞ս եք սգում մեր զինվորների մահը, այսպե՞ս եք պայքարում երկրի ապագայի համար։

Դեռ երկու օր առաջ կոչով դիմել էի Ձեզ, բայց այդպես էլ Դուք ոչ մի քայլ չձեռնարկեցիք… Բուհի շրջակայքը պատված է ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱՆ գրվածքով, գոնե ամեն օր բուհ մտնելիս դա կարդացեք ու քայլեր ձեռնարկեք…