Զանգել է տուն, ասել՝ ամեն ինչ նորմալ է. զոհված զինծառայողի ազգականը մանրամասնում է

Այսօր զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը Ճամբարակից էր։ Բանակի գործի հետ նոր չէր ծանոթ, թեև 1,5 տարվա ծառայող էր։

Զինվորականներ են հայրը, եղբայրը։ Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սմբատը եղբայր է ունեցել, ով 7-րդ դասարանում դժբախտ պատահարի զոհ էր դարձել զորամասում։

Վազգեն Ադամյանը, հայտնեց, որ գյուղում նրանց տունը զորամասի տուն են կոչում։ Մայրն ուսուցչուհի է։

Սմբատը հաջորդ տարվա հունվարի 15-ին պետք է զորացրվեր։