Զոհվել է Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը

Ընկել է գնդապետ Սերգեյ Շաքարյանը, որը մոտ մեկ ամիս առաջ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել էր Արցախի հերոս բարձրագույն կոչման: Նրա անունը կա այսօր Արցախի ՊԲ-ի կողմից հրապարակված 11 ընկածների ցուցակում:

Նշենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հոկտեմբերի 4-ին հայտնել էր. «Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պա տերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։

Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։