Զվարճալի միջադեպ Ավստրալիայում․ երկու կին ձերբակալվել են զուգարանի թղթի համար ծեծկռտուքի պատճառով

Ավստրալիայի դատարանը մեղավոր է ճանաչել հասարակական վայրում վիճաբանության համար երկու կանանց, որոնք ծեծկռտուք էին սկսել սուպերմարկետում զուգարանի թղթի համար, հայտնում է 7News -ը:

Կանանց վեճը նկարահանվել է և համացանցում հայտնվելուց հետո մի քանի միլիոն դիտում է հավաքել: Կադրերում երևում է, որ կանանցից մեկի սայլակը ամբողջովին լցված է զուգարանի թղթի տուփերով: Տեսնելով դա, մյուս կինը փորձում է նրանից մեկ փաթեթ զուգարանի թուղթ վերցնել:

Արդյունքում, կանանց միջև ծեծկռտուք է սկսվում:

Ավստրալուհին, որի մոտից փորձել էին զուգարանի թուղթ վերցնել, պնդում էր, որ օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից:

Երկու կանայք էլ պայմանական ազատազրկման են դատապարտվել։