էմանուել Մակրոնը հայտարարությամբ է հանդես եկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Եվրոպան սգի մեջ է: Վիեննան ծանր հարվածի է ենթարկվել իսլամիստական ​​ահաբեկչության կողմից: Մեր մտքերը ընկածների, նրանց ընտանիքների, փշրված կյանքերի հետ են: Ֆրանսիան կանգնած է Ավստրիայի կողքին, պատրաստ է տրամադրել իր աջակցությունը»:

Հիշեցնենք, որ նույեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կ րկш ո ց է արձակել և պш յթեցրել իրեն:

Հաղորդվել է 7 զոհվածների մասին։

Հիշեցնենք, որ այս առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրել է․

Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղա րաբաղը, ի դեպ, այդ պա տերազմի հակաահա բեկ չական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։ Քեզ հետ ենք Վիեննա։