Էրդողանը հոգին Ալլահին ավելի շուտ կարող է տալ, քան կցանկանար. Նրա նոպաները չարորակ ուռուցքի վիրահատության կողմնակի էֆեկտներն են

Թուրքական մամուլը հակասական տեղեկություններ էր հրապարակում Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ, այն բանից հետո, երբ վերջերս Ստամբուլի մզկիթներից մեկում հրապարակային աղոթքի ժամանակ ուշագնաց եղավ։ Մամուլի ծառայությունը հանրությանը հավաստիացրեց, որ Էրդողանն իրեն լավ է զգում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոպաները ծանր վիրահատության կողմնակի էֆեկտն են,- գրել է շվեդական Nordic Monitor լրատվական պորտալը։ Վիրահատել են Էրդողանի աղիներում առկա չարորակ նորագոյացությունը։ Դա թույլ է տալիս բացատրել վերջին շրջանում էրդողանի անկայուն պահվածքը։

Դեռևս 2011 թվականի նոյեմբերի 26-ին, երբ նա դեռ 57 տարեկան էր, Ստամբուլում իրականացվեց վիրահատություն։ Ըստ աղբյուրի տվյալների՝ հաջողվել է ձերբազատվել հաստ աղիքի քш ղցկեղից։ Քш ղցկեղն шխտпրпշվել է, երբ Էրդողանի մոտ սկսել են գանգատներ մարսողական համակարգից։ Բժշկական հետազոտությունը փաստել՝ Էրդողանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ 2012-ին WikiLeaks պորտալը սենսացիոն լուր տարածեց, հաստատելով, որ Էրդողանի մոտ հաստ աղիքի քш ղցկեղի անբուժելի ձեւ է ախտпրпշվել։

Հետազոտություններից հետո պարզվեց, որ Էրդողանի մոտ ադենոմայի վտանգավոր ձև է հայտնաբերվել։ Լրացուցիչ թեստերն ու հետազոտությունները պարզեցին, որ Էրդողանի քш ղցկեղը գտնվում է երրորդ կարգի զարգացման նախնական փուլում։ Այն բանից հետո, երբ որոշվեց, որ շտապ վիրш հшտություն է պետք, Թուրքիայի նախագահի բուժող բժիշկները սկսեցին փնտրել այն բժշկին, որը Էրդողանին կվիրահատեր։ Ընտրությունը կանգ առավ հայտնի վիրաբույժ Դորոսոն Բորի վրա։ Կոնսուլտացիան վարել է բժիշկ Ֆահրեդդի Հոջան, որը հետագայում դարձավ Թուրքիայի առողջապահության նախարար։ Բացի այդ, նա ղեկավարել է Էրդողանի ընտանիքի գաղտնի ներդրումները բժշկական ոլորտում, այդ թվում ՝ «Մեդիպոլ» հիվանդանոցային համալիրի նախագծում:

Ըստ պաշտոնական վարկածի ՝ մեկ ամիս առաջ Էրդողանի ուշագնացության պատճառը դիաբետով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումն է եղել։ Ինքը ՝ նախագահը հայտարարել է, որ իրեն հիանալի է զգում: Բայց կան տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պնդել, որ նրա առողջական վիճակը բավականին լուրջ է: Վերջին ժամանակներում Թուրքիայի առաջնորդը հաճախ ստիպված է լինում բաց թողնել նախապես ծրագրված կարեւոր միջոցառումները։

Որքան էլ Թուրքիան գաղտնի պահի՝ ամերիկյան հետախուզության աղբյուրներից ոչինչ չեն թաքցնի։ Դեռ մի քանի տարի առաջ հաստատել էին Թուրքիայի առաջնորդի մոտ անբուժելի ուռուցքաբանական հիվանդության մասին լուրը։ Ըստ տեղեկությունների՝ էրդողանը առնվազն երկու լուրջ վիրահատություն է տարել։ Առաջինը՝ 2011-ին, երկրորդը ՝ 2012-ի փետրվարին։ 2013-ի օգոստոսին Էրդողանը նույնպես հոսպիտալացվել էր որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով։ Արդյոք նա դանակի տակ է ընկել 2013-ից հետո՞, տեղեկությունը խիստ գաղտնի է:

Տվյալները տրամադրվել են Anonymous հաքերային խմբի անդամներից։ Նրանց հաջողվել էր ամերիկացի հետшխпւյզների գաղտնի փաստաթղթերից Էրդողանի հիվանդությունը հաստատող տեղեկություններ իմանալ։ Fuck FBI Friday հաքերային ակցիայի անդամները հրապարակել են նամակագրություն, որի մեջ հիշատակվել է Ֆարուք Դեմիր անունով գործակալի անունը։ Վերջինս տեղեկություններ է ստացել Էրդողանի մոտալուտ մահվան մասին նրա անձնական վիրաբույժից։ Եթե հավատանք Դեմիրին, բժիշկները թեև փայլուն են կատարել իրենց գործը, սակայն Էրդողանին երկար կյանք չեն խոստացել։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է ամերիկյան International Business Times-ը։

Էրդողանն իր հայրենակիցներին կոչ է արել չհավատալ իր մ ш հ վ  ш ն մասին լուրերին. «Միայն Ալլահը գիտի, թե ո՞ւմ, որքա՞ն է մնացել ապրելու։ Եթե ինչ-որ մեկը պետք է մեռնի, այդ ժամը չի կարելի ոչ մոտեցնել, ոչ էլ հետաձգել։ Ցավալի է, երբ մարդիկ հավատում են լկտի մարդկանց, որոնք հաշվում են այս աշխարհում ինձ հատկացված ժամանակը»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի բժիշկները նրան բուժում են մեկ հիպերտոնիայից, մեկ դիաբետից, մեկ ստամոքսի խոցից, մեկ ձայնալարերի բորբոքումից։ Բայց տեղեկություններ կան, որ Էրդողանը մոտ նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր.

«Դատելով ամենից ՝ նրան բուժում են հոգեկան խանգարումից»։ Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի հետ լիովին համաձայն է ԱՄՆ-ում թաքնվող քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է.

«Էրդողանը հп գեկшն հիվանդ է։ Նրա խելագարության մասին շատերն են խոսում»։

Հարկ է նշել, որ 2016 թվականից Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի ղեկավարությունն աշխատանքից ազատել, նույնիսկ ձերբш կш լել է առողջապահության ոլորտի ավելի քան 20 հազար մասնագետների, այդ թվում ՝ բժիշկների եւ բուժքույրերի։