Թագավորական ընտանիքն ու մասոնականները. արդյո՞ք ընտանիքի անդամները մասոնականներ են

Մասոնականներն առաջացել են XVIII դարում: Թագավորական ընտանիքի անդամների մեծ մասը ամսոնական է, սակայն նրանք դա չեն ընդունում: Բայց հասարակությունը մեկ անգամ չէ, որ նրանց պահվածքի կամ առօրյա հագուստի մեջ նկատել է մասոնական իրեր: 

Ովքե՞ր են մասոնները

Մասոնների կարգախոսը հետևյալն է՝ «Մարդուն պետք է փոխել ու դարձնել ավելի կատարելագործված ու լավը»: Անցած մի քանի դարերի ընթացքում մասոնների շուրջ ստեղծվել է առեղծվածի շղթա: Նրանց կոչում են «գաղտնի հասարակություն», և մասոններն իրենք պնդում են, որ իրենք «գաղտնի գիտելիք ունեցողներ են»:

Մասոններն ունեն իրենց սեփական նշանները, ժեստերը, որոնց մասին տեղյակ են միայն մասոնականներն ու ընտրյալները: 

Խոսակցություններ կան այն  մասին, որ հենց մասոններն են, որ կարող են որոշել ամբողջ մարդկության ճակատագիրը, քանի որ նրանք գիտեն այն ամենը, ինչ չգիտեն հասարակ մարդիկ: Այս պահին մասոն է համարվում հասարակության 4 միլիոնը:

Մասոնական կապը թագավորական ընտանիքի հետ

Պարզվում է, որ վինձորցիների մեծ մասը մասոնական է, սակայն դա գաղտնի են պահում: Եթե թագաժառանգներից մեկը ցույց տա, որ մասոնական է, ապա հասարակության կողմից բացասական վերաբերմունքի կարժանանա: Սակայն այս ոլորտի մասնագետները պնդում են, որ թագավորական ընտանիքի պահվածքի մեջ մեկ անգամ չէ, որ նկատել են մասոնական ժեստեր:

Բրիտանական թագավորական ընտանիքը շատ վաղուց է մասոնական: Ավելին՝ Անգլիայում էր, որ այս շարժումը օրինականացվեց: Օրինակ՝ Անգլիայի միացյալ մեծ օթյակը (OVLA), որը ղեկավարվում է ավելի քան կես դար Եղիսաբեթ 2-ի զարմիկի կողմից, համարվում է աշխարհի ամենահին մասոնական կազմակերպությունը աշխարհում: Այժմ այն միավորում է ավելի քան յոթ հազար տարբեր մասնաճյուղեր ամբողջ մոլորակի վրա:

Հենց ամենասկզբից մասոնների առաջնորդ են ընտրել անգլիական արիստոկրատ ընտանիքի անդամներին: 1813 թվականին Օգոստոս Ֆրեդերիկն էր առաջնորդը, ով կրում է Սասեքսի դքսի տիտղոսը: Հիմա այդ տիտղոսը պատկանում է Հարրիին, ով հրաժարվել է դրանից: 

Առաջին մարդը թագավորական ընտանիքից, որ որոշեց միանալ մասոնականներին, Ուելսի արքայազն էր՝ Ֆրեդերիկը, ում տիտղոսը կրում է արքայազն Չարլզը: Նրանից հետո այդ կազմակերպություն մտավ իր եղբայրը, իսկ ժամանակի հետ՝ ամբողջ ընտանիքը: Կրտսեր որդին՝ արքայազն Հենրին, 1782 թվականին այդ կազմակերպության առաջնորդ դարձավ:

Այդ ընթացքում մասոնական չեն եղել միայն 2 մարդ՝ Վիկտորյա և Եղիսաբեթ 2-րդ թագուհիները, այն էլ՝ միայն այն պատճառով, որ կանանց արգելված է մտնել այդ կազմակերպություն: Բայց մասոնական են եղել թագավորական ընտանիքի տղամարդիկ, այդ թվում՝ ներկայիս թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքսը: Արքայազն Չարլզն այդ կազմակերպության անդամ է: