Թեթև երկրաշարժ Ադրբեջանում

Կասպից ծովում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  Այս մասին հաղորդել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16:16-ին:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկաշարժը զգացվել է Խաչմազի շրջանի որոշ բնակիչների կողմից։ Էպիկենտրոնը գտնվում էր 62 կմ խորության վրա: