Թեստ. Ասա՝ ինչպես ես քնում, կասեմ՝ ով ես դու

1. Եթե Դուք չեք կարողանում քնել` առանց ծնկով ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հենվելու, նշանակում է` Դուք հանգիստ և վստահելի մարդ եք: Դրա հետ մեկտեղ, Դուք նաև կոլեկտիվի «հոգին» եք:

Ձեզ դժվար է նեղացնել, և Դուք չեք վախենում ապագայից:  Դուք ընդունակ եք ժպտալ նույնիսկ ամենադաժան պահերին և հեշտությամբ ընտելանում եք Ձեր կյանքում յուրաքանչյուր փոփոխության:

2. Եթե Դուք քնում եք էմբրիոնի դիրքով, ապա հաճախ կարիք ունեք օգնության, կարեկցանքի և ըմբռնման: Դուք շատ զգայուն եք և նույնիսկ կարող եք արտասվել: Քնի մեջ կծկվելով՝ Դուք կարծես թե Ձեզ պատնեշում եք շրջապատող աշխարհի պրոբլեմներից: Փորձեք կիրառություն գտնել Ձեր տաղանդների և շնորհքների համար` նկարեք բնապատկերներ, սովորեք պարել, ստեղծեք պրոֆեսիոնալ բլոգ: Եթե այդպես է քնում Ձեր տղամարդը` դադարեք նրան տեռորի ենթարկել: Եթե այդպես է քնում Ձեր կատուն, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

3. Ձեռքերն ու ոտքերը բոլոր կողմերը տարածած` որովայնի վրա քնում են լիդերները

Մահճակալի գրավումն այդպիսի մարդու կողմից ուժեղ և հաստատուն է: Այդպիսի մարդիկ իմպուլսային և նախաձեռնող են, նրանք շատ ուշադիր հետևում են կարգ ու կանոնին և աշխատանքի վայրում գերադասում են ամեն ինչ նախօրոք պլանավորել և չեն սիրում անակնկալներ: Իրենց համառության և պատասխանատվության շնորհիվ այդպիսի մարդիկ շուտ հասնում են հաջողության և բարօրության:

4. Մեջքի վրա քնում են բարեպաշտ մարդիկ և թագավորները 

Երևում է՝ Դուք դրանցից մեկն եք: Դուք դրական և կենսուրախ եք, սովոր եք լինել ուշադրության կենտրոնում և սիրում եք ուրախ կոլեկտիվ: Աշխատանքում Դուք համառ եք, կամակոր, բայց նպատակային, և գերադասում եք ճիշտն ասել դեմքին: Ընտանիքում և կոլեկտիվում Դուք լիդեր եք և համընդհանուր ուշադրության օբյեկտ: Հիմնականում այդպես քնում են տղամարդիկ, բայց հանդիպում են նաև «երկաթյա» կանայք: Եթե գիշերը Ձեր «գեղեցիկ նարգիզը» կխռմփացնի, նրբանկատորեն նրան շրջեք կողքի, և խռմփոցը կկտրվի:

5. Եթե Դուք քնում եք՝ ինչպես զինվորը պահակության ժամանակ, ապա Դուք հավասարակշռված մարդ եք, որը կյանքում ունի նպատակներ և ձգտում է դեպի այդ նպատակները: Դուք լինում եք խիստ, պեդանտ և պահանջկոտ, բայց ավելի շուտ Դուք պահանջկոտ եք ինքներդ Ձեր հանդեպ:

6. Քնում եք ինչպես ձկնկո՞ւլ

Դուք անկանխատեսելի մարդ եք: Դուք միշտ ձգտում եք ինչ-որ արկածների, իսկ տրամադրության փոփոխությունը շրջապատին գցում է թեթև շոկի մեջ: Հաշված րոպեների ընթացքում երկնային քնքշանքը վերածվում է սկանդալի, և հակառակը: Շատ հաճախ Ձեզ համար դժվար է ընտրություն կատարել: Կյանքում և աշխատանքում Դուք գերադասում եք կայունություն, հանգստություն և կարգապահություն: