Թող ռուսական բանակը դուրս գա Ադրբեջանից, Թուրքիա՛, մեզ օգնության հասիր․ Բաքվում ցույցեր են (տեսանյութ)

Բաքվում բողոքի ցույց է կազմակերվել ընդդեմ ռուսական խաղաղապահների և Պուտինի:

«Թող ռուսական բանակը դուրս գա Ադրբեջանից։ Թուրքիա՛, մեզ օգնության հասիր, Պուտիʹն, հեռացիʹր, Պուտիʹն, հեռացիʹր»,- նման կոչեր են հնչեցնում հավաքվածները։

Մարդիկ Թուրքիայի, Պակիստանի և Ուկրաինայի դրոշներով բողոքի ակցիա են կազմակերպել, իսկ ոստիկանությունը հանգիստ հետևում է դրան:

Նկատենք, որ Ադրբեջանում առանց իշխանությունների թույլտվության ոչ մի հանրահավաք չի կազմակերպվում, այլապես մարդկանց կոպիտ ձևով ձերբակալում են։

Տեսանյութը ստորև