Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել հիմնական միջազգային արժույթների նկատմամբ: Հոկտեմբերի 30-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կազմել է 8.37:

Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: