Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու. մանրամասներ

Կիրակի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի  Թուրքիայի պաշտպանության նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ժամանել են նախագահի հանձնարարականով: Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, օրական առնվազն երկու անգամ, սակայն ես դարձյալ փոխանցում են Ձեզ նրա ողջույնները: Մենք ունենք նախագահի հանձնարարարականը միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու եւ գործել համատեղ:

Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները, Բինալի բեյը (Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յիլդիրիմ – խմբ.) նույնպես կժամանեն: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»,-Չավուշօղլուի խոսքերը նշված են Ադրբեջանի նախագահի կայքում: