Թուրքիայում ազգային արժույթի ռեկորդային անկման ֆոնին Էրդողանը աշխատանքից ազատել է ԿԲ ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալային: Համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական կառավարական Resmi Gazete թերթում:

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ նման որոշում է կայացվել Թուրքիայում ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային անկման ֆոնին: Տարածված հաղորդագրության համաձայն՝ «ներկա պահից Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակվել Նաջի Ագբալը», որը 2015-ից 18-ին եղել է երկրի ֆինանսների նախարարը, ինչպես նաև ավելի վաղ զբաղեցրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային կառավարման ղեկավարի պաշտոնը:

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը երեքշաբթի թարմացրել է ռեկորդային նվազագույն ցուցանիշը՝ գրանցելով 1 դոլարի դիմաց մինչև 8.49 լիրայի անկում: Այսպիսով թուրքական լիրան գերազանցել է նախկին նվազագույնը (8.34 լիրա 1 դոլարի դիմաց), որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին: