Թուրքիան խլել է հրամանատարության ղեկն Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի ձեռքից

Թուրքիան խլել է հրամանատարության ղեկը Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ձեռքից, պատճառն այն է, որ Հասանովը կապեր ունի ՌԴ հետ: Այս մասին հայտնում է Wargonzo-ն՝ հղում անելով Անկարայում իր աղբուրներին:

Ըստ տեղեկությունների, Ադրբեջանի ՊՆ Հասանովը փաստացիորեն հեռացված է զինված ուժերի ղեկավարումից, քանի որ սերտ հարաբերությունների մեջ է ռուս գեներալների հետ:

Հիշեցնենք, որ 1980 թվականին Հասանովն ավարտել է Բաքվի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոցը, մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային զինուժում՝ Գերմանիայում:

Դրանց դուրսբերումից հետո շարունակել է ծառայությունը Սիբիրի զինվորական շրջանում մինչև 1993 թվականը:

Բնականաբար, ռուս գործընկերների հետ շփումները մնացել են, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ ադրբեջանական Գերագույն շտաբի հրամանատար Սանդիխովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո թուրքական հատուկծառայությունները պահանջել են Ալիևից, որ մարտական գործողություններից հեռացնի բոլոր գեներալներին, որոնք ունեն ռուսական կրթություն: Ըստ Worgonzo-ի աղբյուրների՝ Ալիևն այդ պահանջն իրագործել է:

Ադրբեջանի ՊՆ Հասանովն այժմ միայն դեկորատիվ գործառույթ է իրականացնում, նրան թույլատրված չէ միջամտել մարտական գործողություններին, նրան արգելված է որևէ որոշում կայացնել: