Թևերը քշտած մտել են բյուջեի մեջ և 120 մլն դոլարի պարգևավճար են բաժանում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաալիքներին հարցազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում տիրող տնտեսական իրավիճակին, հատմեմատականներ տարավ իր և Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիների հետ:

«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե գուցե այդ ժամանակահատվածում տնտեսական երկնիշ աճ է եղել, բայց, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համակարգը եղել է կոռումպացված:

Ի պատասխան Քոչարյանն ասաց.

«120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Սա ակնհայտ գողություն է բյուջեից»:

«Այսօրվա իշխանության մեծ մասը եկել է այն ՀԿ-ներից, որոնք ձևավորվել են գլոբալիզացման երկրորդ թրենդից: Ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորն այժմ փախչում են»,- նշել է ասել է ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությանը:

«Ես չեմ հասկանում՝ ուր ենք գնում և ինչի համար: Ազգերի փոխարեն, կարծես, սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում», — ասել է նա: