Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է նշանակում

Երբեմն ականջները սկսում են այրվել: Նման եպքում ժողովուրդն ասում է, որ խոսում են քո մասին: Երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց բժիշկներն այլ կերպ են բացատրում այդ երևույթը:

Ականջները վառվելը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, ինչպիսիք են.

  • Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքը,
  • Բացասական հույզերը, ցանկացած սթրեսի, վախի հետևանքով առաջացած հաճախասրտությունը,
  • Վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը,
  • Եղանակային անբարենպաստ պայմանները,
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • Չափազանց նեղ գլխարկը։

Ականջները կարող են կարմրել նաև և մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

  • Հորմոնալ դիսբալանսը,
  • Ինֆեկցիան,
  • Հիպերտոնիան,
  • Ցրտահարվածությունը,
  • Ալերգիան,
  • Ինսուլտը,
  • Վնասվածքները,
  • Լսողական օրգանի տոքսիկ ախտահարումը: