Ի՞նչու է Էրդողանի սենյակում կախված Հովհաննես Այվազովսկու նկարը

Մուշո Պղոսյանը ներկայացնում է հետաքրքիր փաստ.

«Այս ապուշները նույնիսկ չգիտեն, որ այն սենյակում, որտեղ իրենք աշխատում են, ամենմեծ հայերից մեկի աշխատանքներն են դրված: Հետաքրքիր է գիտե՞ն, որ այս նկարների հեղինակը հայ է , և համաշխարհայն մեծության հայ:

Ի վերջո, նրանց միշտ հետապնդելու է հայկական ամեն ինչ: Մենք ամենուր ենք, և մեզ ոչնչացնել հնարավոր չէ: Մենք վաղուց ենք Հաղթել :»

Հիշեցնենք , որ դեռևս տարիներ առաջ , թուրքական թերթերում և լրատվկան էջերում հայտնվեց մի հոտված , որտեղ նշվում էր , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում հայտնվել են մեծանուն Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները:

Թուրքական թերթերը նաև հիշատակում էին , որ Հովհաննես Այվազովսկին շատ անգամներ եղել է Օսմանյան կայսրությունում և Ստամբուլում ապրող մեծահարուստ և իշխանական ընտանքների բազմաթիվ բնանկարներում ` նկարել գեղեցիկ պատկերներ։

Այվազովսկուն օսմանյան սուլթանները մեծ հարգանքով են վերաբերվել և իրենց աշխատասենյակներում ու բնակարաններում մեծ պատիվ է եղել ունենալ Հայ նկարչի գործերը:

Օսմանյան իշխանավորները նույնիսկ իրենց պաշտոնական հանդիպումները և աշխատանքային զրույցները կազմակերպել են Այվազովսկու նկարների ներքո ՝ դա եղել է բարձրաճաշակության նշան:

Եվ այսօր թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինչպես իր բոլոր քայլերում , այնպեսել այս առումով փորձում է նմանվել Օսմանյան սուլթաններին , գլխավերևում ունենալով Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները :