Ի՞նչ խնդիրներ կառաջանա երեխաների մոտ դիմակ կրելու հետևանքով. Մանկաբույժ

Ուսումնական տարվա մոտենալուն զուգընթաց՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները համացանցում շարունակում են մտահոգություններ հնչեցնել դիմակով դասերի նստելու առնչությամբ։

Ծնողներից շատերը պարզապես պնդում են, որ եթե երեխան պետք է դիմակով դասի նստի, ապա իրենք պարզապես երեխային դպրոց չեն ուղարկի։

Ներկայացնենք գրառումներից մի քանիսը։ «Շատ երեխաների մոտ երկար դիմակ կրելուց հետո կկրկնվեն տարիներ առաջ դժվարությամբ բուժված կոկորդային և շնչառական հիվանդությունները»,-գրել է օգտատերերից մեկը։ «Էդ դիմակներն էնքան վար ու վեր կանեն, որ իմաստ չունի դնելը։5-6 ժամ, նույն դիմակը մի այլ վիրուսի օրրան կդառնա։ Մտածել»,- ասում է մեկ այլ օգտատեր։

«Մեր ընտանեկան ժողովը որոշեց , որ 6 ժամ դիմակ կրելը վտանգավոր է երեխայի առողջության համար։ Որոշեց նաև , որ հեռավար կրթությունը ևս նպատակահարմար չէ։ Եթե որոշումը չվերանայվի, մեր երեխաների այլընտրանքային կրթության մասին մտածելու հարց է առաջ գալիս »։

ArmDaily.am-ի հետ զրույցում մանկաբույժ Նաիրա Գինոսյանը ասաց, որ դիմակը կարող է առաջացնել թթվածնային քաղց, որը կանդրադառնա երեխաների մտավոր ունակությունների վրա, կթուլացնի ընկալման և վերարտադրման պրոցեսները։

«Հետևաբար, միայն սոցիալական հեռավորությունը պահպանելը բավական է, դրանով հիվանդանալու ռիսկը կմինիմալիզացվի»։