Ի՞նչ կլիներ, եթե դիսնեյան արքայադուստրերն ապրեին ժամանակակից աշխարհում՝ բախվելով առօրյա խնդիրների․ (զվարճալի լուսանկարներ)

Նկարիչ Դեյվ Սալամանկան Ինստագրամում «esteesdave» կեղծանունով էջ է վարում, որն ավելի քան 60,5 հազար բաժանորդ ունի։ Դեյվը գրաֆիկական դիզայնի ֆակուլտետի ուսանող է, ինչպես նաև, դատելով նրա էջից, Դիսնեյի մեծ երկրպագու։

Նկարչի վերջին նախագիծը կոչվում է «Bad day»` «Վատ օր»։ Այստեղ դիսնեյան արքայադստրերը հայտնվում են ժամանակակից աշխարհում, որտեղ բախվում են առօրյա խնդիրներին։

Ահա և նրա «Վատ օր» նախագիծը․ Մոխրոտը, բյուրեղապակյա կոշիկն ու սահող աստիճանը

Ժասմինը մետրոյում

Քնած գեղեցկուհին և գրասենյակային առօրյան

Այո, Սպիտակաձյունիկ, այս գործում ծիտիկները քեզ չեն օգնի

Արթնացիր Արիել, այդ ոտքերը քեզ միայն արքայազնների հետևից վազելու համար չեն տրված, այլ նաև աշխատանքի գնալու։

Բելը, գիրքը և ապակե դռները