Ի՞նչ տողատակեր էր պարունակում Փաշինյանի այսօրվա ուղերձը

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որի շրջանակներում հնչեցին մի շարք կարևոր հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են լուրջ տողատակեր:

Առաջին հերթին սկսենք նրանից, որ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի օրերին հասարակությանը սխալ տեղեկատվություն չի տրվել, այլ տրվել է պատերազմին հարմար քաղաքականությամբ: Սա նշանակում է, որ Փաշինյանը չի պատրաստվում ընդունել պատերազմի 44 օրերին հասարակությանը տրված կեղծ տեղեկատվությունը, չի պատրաստվում ընդունել, որ Արծրուն Հովհաննիսյանի արածը սխալ էր և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը անթույլատրելի:

Փաշինյանը քննադատեց ընդդիմությանը, նշելով, որ իրենք ամեն կերպ փորձ են անում գալ իշխանության և այդ նպատակով փորձում են ստեղծել ներքաղաքական ինտրիգներ, ինչին հպարտ ՀՀ քաղաքացին դեմ է: Փաստացի Փաշինյանը նման կերպ հայտարարեց, որ հրաժարական սեփական կամքով չի պատրաստվում տալ, դե իսկ ժողովրդի կարծիքը իրեն չի հուզում, քանի որ իր պատկերացրած ՀՀ քաղաքացին իրեն դեմ չէ և հեչ էլ դժգոհ չէ իրենից:

Փաշինյանը անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ իր կնոջ վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին: Փաշինյանը փաստացի լեգիտիմացրեց կնոջ ներկայությունը Ստեփանակերտում և նման կերպ հայտարարեց, որ իր կնոջ՝ ՊԲ բունկերում գտնվելը շատ էլ տեղին է: Փաշինյանը դա համարեց, որպես երեխաներին և մնացած արցախցիներին սննդի օգնություն Աննայի կողմից, սակայն չանդրադարձավ, թե ինչպես կարող էին այդ մարդիկ լինել բունկերում և ինչու՞ էր իր կինը գեներալների հետ նստած որոշում ՊԲ-ի գործողությունները:

Որպես հավելում արձանագրենք՝

  1. Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ
  2. Փաշինյանը արդարացրեց իր կնոջ ներկայությունը գեներալների մոտ
  3. Փաշինյանը լեգիտիմացրեց Արծրուն Հովհաննիսյանի տրված փափուկ բարձային կտերը
  4. Փաշինյանը դա արեց շատ վստահ դեմքով և առանց որևէ խղճի խայթի