Իմ մաքուր ու ճիշտ ընկեր․ Ալեքսանդր Բաբասյանը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել

Օրերս երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան տարեդարձն էր։

Նրան բոլոր ընկերները շնորհավորել են ծննդյան տարեդարձը, իսկ որդին անգամ կեսգիշերին անակնկալ է մատուցել հորը:

Կոմպոզիտոր Հայկոյի ծնունդը շնորհավորել է նաև նրա ընկերը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը՝ հրապարակելով համատեղ լուսանկար։

Իմ մաքուր ու ճիշտ ընկեր, իմ բարի ու նվիրված Ախպեր, Իմ ֆանտաստիկ տաղանդավոր կոմպոզիտոր և երգիչ…

Շնորհավոր Հայկոս,- գրել է նա։