Ինչես են Դաղստանցի աղջիկները հարսանիքի ժամանակ կռվի բռնվել հարսի ծաղկեփնջի համար. Սա տեսնել է պետք

Դաղստանում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ երկու աղջիկ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար: Այն պահին, երբ հարսը նետում է ծաղկեփունջը, հյուրերից երկու աղջիկ միաժամանակ բռնում են ծաղկեփունջն ու, փորձելով խլել այն միմյանցից, ամբողջ ուժով քաշքշում են ծաղիկները: Ի վերջո աղջիկներից մեկին հաջողվում է «ճանկել» ծաղկեփունջը, իսկ նրանց կողքին կանգնած տղամարդիկ ծափահարում են հաղթողին:

Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել «ազգը չխայտառակելու համար»:

«Իսկ այսպիսի հարսանիքներ կազմակերպելը հարամ չէ՞»,- գրել է օգտատերերից մեկը՝ շեշտելով, որ մահմեդականները հաճախ քննադատաբար են վերաբերվում Ամանորը նշելուն՝ պատճառաբանելով, որ այն մահմեդական տոն չէ, մինչդեռ ծաղկեփունջ բռնելու արարողությունը, որը նույնպես օտար է, շատ տարածված է ու ընդունելի:

«Դա լեգենդ է, ոչ մի ծաղկեփունջ չի օգնի ամուսնանալ, ամուսնանալու համար պետք է համեստություն, պարկեշտություն և խելք»,- գրել է մեկ այլ օգտատեր: